Միրզոյանը ԵԽ-ին կոչ է արել ուշադիր հետևել Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարմանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել ուշադիր հետևել Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Այս մասին նախարարը հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպումից հետո։
«Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ այսօր անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020թ.-ին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին: Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների կողմից:
Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը», ասել է Միրզոյանը։
Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքներն ինչ բոլորը և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից, հիշեցրել է նա։
«Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումն անընդունելի է։ Նույն կերպ անընդունելի են նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը:
Կարծում ենք՝ հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող այս հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը և Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»,- նշել է Միրզոյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.
-
2025-07-18 14:00
Комиссия по регулированию общественных услуг получила жалобу правительства по "Электрическим сетям Армении" и уже рассматривает ее. Об этом сообщили Sputnik Армения в комиссии.