«Իրեն Աստծո առաքյալ է հայտարարել». Պուտինը` Արևմուտքի մասին
Արևմտյան գործընկերները միտումնավոր պայթեցրել են միջազգային հիմքերը հանուն իրենց աշխարհաքաղաքական պատրանքների։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բիզնեսի համար առանցքային հասկացությունները, ինչպիսիք են բարյացակամությունը, սեփականության անձեռնմխելիությունը, համաշխարհային արժույթների նկատմամբ վստահությունը, հիմնավորապես քայքայված են։ Քայքայել են, ցավոք, Արևմուտքի մեր գործընկերները։ Եվ դա արվել է միտումնավոր՝ հանուն հավակնությունների, հանուն հնացած աշխարհաքաղաքական պատրանքների պահպանման», - ասել Է Պուտինը Պետերբուրգի տնտեսական համաժողովում։
Ռուսաստանի նախագահը նշել է` արևմտյան երկրների վերնախավերը փորձում են հակազդել պատմության ընթացքին, մտածում են անցյալ դարի կատեգորիաներով: Նրանք պատրանքների մեջ են և չեն ուզում նկատել փոփոխությունները։ Մինչդեռ տնտեսության և միջազգային քաղաքականության ներկայիս փոփոխությունները հիմնարար, շրջադարձային և անողոք բնույթ ունեն։
«Եվ սխալ է կարծել, թե բուռն փոփոխությունների ժամանակ կարելի է նստել–սպասել, որ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր և առաջվա պես կլինի։ Չի լինի։ Մինչդեռ թվում է, թե որոշ արևմտյան երկրների իշխող վերնախավերը հենց նման պատրանքների մեջ են, չեն ուզում նկատել ակնհայտ բաներ և համառորեն կառչում են անցյալի ստվերից», - ասել Է Պուտինը։
Նրա խոսքով` այդ վերնախավերը կարծում են, որ համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ Արևմուտքի գերակայությունն անփոփոխ է, հավերժական։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է` փոփոխությունները պատմության բնական ընթացքն են, քանի որ մոլորակի քաղաքակրթական բազմազանությունը, մշակույթների հարստությունը, դժվար է համատեղել քաղաքական, տնտեսական և այլ կաղապարների հետ:
«Այստեղ կաղապարները չեն աշխատում։ Կաղապարներ, որոնք կոպտորեն, առանց այլընտրանքի պարտադրվում են մեկ կենտրոնից։ Խնդիրը հենց այն գաղափարն է, որի համաձայն կա` մեկ, թեկուզև ուժեղ տերություն՝ մերձավորների սահմանափակ շրջանակով», - ասել Է Պուտինը։
Ըստ նրա` Արևմուտքը շարունակում է կոպիտ ու անխոնջ կերպով սերմանել իր էթիկան, մշակույթի և պատմության վերաբերյալ պատկերացումները, իսկ երբեմն էլ կասկածի տակ դնել պետությունների ինքնիշխանությունն ու ամբողջականությունը՝ վտանգելով դրանց գոյությունը։
Այս համատեքստում ՌԴ ղեկավարը հիշեցրել է Հարավսլավիայի և Սիրիայի, Լիբիայի և Իրաքի ճակատագիրը։
Այնուհետև նա անդրադարձել է կոնկրետ ԱՄՆ–ին։
«ԱՄՆ-ն, երբ հայտարարեց, որ հաղթել է սառը պատերազմում, իրեն երկրի վրա Աստծո առաքյալ հայտարարեց, որը չունի ոչ մի պարտավորություն և ունի միայն շահեր, ընդ որում` այդ շահերը սրբազան են», - ասել է նա:
Ինչպես նշել է Պուտինը, ԱՄՆ-ն կարծես չի նկատում, որ վերջին տասնամյակների ընթացքում Երկիր մոլորակի վրա ձևավորվել և իրենց մասին ավելի ու ավելի բարձր են հայտարարում նոր հզոր կենտրոնները։
«Նրանցից յուրաքանչյուրը (այդ կենտրոնները. խմբ.) զարգացնում է իր քաղաքական համակարգն ու հասարակական ինստիտուտները, իրականացնում է տնտեսական աճի սեփական մոդելները և դրանք պաշտպանելու, ազգային ինքնիշխանություն ապահովելու իրավունք ունեն», - հավելել է ՌԴ նախագահը:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ն ընթանում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.