Մահացել է լեգենդար ռեժիսոր և դերասան Ժան Լուի Տրենտինյանը
91 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի լեգենդար ռեժիսոր և դերասան, Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր Ժան Լուի Տրենտինյանը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Ժան-Լուի Տրենտինյանը ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Վոքլյուզ դեպարտամենտի Պյոլենկ համայնքում` հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Մանկության տարիներին նա երազում էր դառնալ հայտնի ավտոմրցարշավորդ, ինչպիսիք էին իր հորեղբայրներ Լուի և Մորիս Տրենտինյանները։ 1942 թվականին, 12 տարեկանում նա հմայված էր Ժակ Պրևերի, Գիյոմ Ապոլիների և Լուի Արագոնի պոեզիայով։ 1949 թվականին, 19 տարեկանում, լինելով Էքս-ան-Պրովանս քաղաքի համալսարանի ուսանող-իրավաբան, դիտում է Մոլիերի «Ագահը» պիեսի ներկայացումը` Շառլ Դյուլենի բեմադրությամբ։
Այդ պիեսը բեկումնային էր նրա կյանքում և նա լքելով համալսարանը, որոշում է թատերական արվեստի դասընթացներ անցնել Փարիզում` Շառլ Դյուլենի և Տանյա Բալաշովայի մոտ։
1951 թվականին կայանում է նրա դեբյուտը թատրոնում, որտեղ նա հանդես է գալիս «Յուրաքանչյուրին ըստ պահանջի» և «Մակբեթ» պիեսներում։ Դրանից հետո նա կինեմատոգրաֆիայի ինստիտուտում սովորում է ռեժիսուրա։
1956 թվականին, մի քանի դրվագային դերերից հետո, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանվում է Քրիստիան-Ժակի «Եթե ողջ աշխարհի տղաները» կինոնկարում։ Նույն թվականին, Բրիժիտ Բարդոյի հետ միասին նկարահանվել է Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարում։
Վերադառնալով բանակից, նա խաղացել է թատրոնում, կերտելով Համլետի դերը, իսկ 1959 թվականին, Ռոժե Վադիմի շնորհիվ կրկին վերադարձել է կինո և խաղացել նրա «Վտանգավոր կապեր» կինոնկարում` Ժերար Ֆիլիպի, Ժաննա Մորոյի, Աննետ Ստրոյբերգի և Բորիս Վիանի հետ միասին։ 1966 թվականին, Անուկ Էմեի հետ միասին նկարահանվել է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» կինոնկարում։ Այդ ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» և երկու «Օսկար» մրցանակների։
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.