Զախարովա․ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն միայն տեխնիկական շփումներ են պահպանել
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պահպանել են միայն տեխնիկական շփումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Sky News Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե խոսենք իրական հարաբերությունների մասին, ապա պաշտոնական շփումներից ընդհանուր առմամբ մնացել են միայն դեսպանությունների մակարդակով տեխնիկական շփումները»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ տարիներ շարունակ հետևողականորեն քանդել, պատռել են երկկողմ հարաբերությունների գործվածքը։
Նա հիշեցրել է նաև, որ 2016 թվականին ԱՄՆ-ն բռնագրավել էր ռուսական դիվանագիտական սեփականությունը, որը դիվանագիտական անձեռնմխելիություն ուներ:
«Դա սեփականություն էր, որի համար իրական գումարներ էին վճարվել, դրանք բոլորովին էլ վարկեր չէին, ոչ էլ վիրտուալ փոխանցումներ, իրական գումարներ էին, որոնք վճարվել էին դեռ 20-րդ դարում»,- նշել է դիվանագետը:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն արևմտյան գործընկերների, հարաբերություններում իրավիճակը երբեք կրիտիկական կետի չի հասցրել: Մոսկվան միշտ մինչև վերջ հանդես է գալիս բոլոր բարդ իրավիճակների դիվանագիտական հանգուցալուծման օգտին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.