Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ և ՌԴ բիզնես կառույցները պետերբուրգյան համաժողովում
Enterprise Armenia-ն մտադիր է ռուսական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության հուշագիր ստորագրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության տնօրեն Լևոն Հովհաննիսյանը։
Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսվում է համագործակցության հուշագրեր ստորագրել ՌԴ ՎԷԲ պետական ընկերության (նախկին Վնեշէկոնոմբանկ), ինչպես նաև Տուլայի մարզի ղեկավարության հետ։
ՎԷԲ-ը ցանկանում է աջակցել ՌԴ-ի հայ ներդրողներին, կողմերը մտադիր են համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունները։ Հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ կգծվի։
Տյումենի մարզում նման համաձայնագիր է ստորագրվել դեռ ֆորումից առաջ, իսկ նախորդ տարի այն կնքել են Ռուսական արտահանման կենտրոնի հետ։
Ինչպես նշեց Հովհաննիսյանը, աշնանը Enterprise Armenia-ն հյուրեր է սպասում Տյումենի մարզից, գործարար շրջանակների հետ հանդիպումներ տեղի կունենան։ Նման հանդիպում հեռանկարում նախատեսվում է նաև Տուլայի մարզում։
«ՌԴ ՎԷԲ-ի հետ Հայաստանին առնչվող ներդրումային նախագծեր կընտրենք, որոնք կիրագործենք»,- հայտարարեց նա։
Խոսելով ռուսական բիզնեսի «վերաբնակեցման» մասին` Հովհաննիսյանը նշեց, որ ռուսական ՏՏ, ֆինանսական և այլ ոլորտների ընկերությունները բավարար տեղեկացված չէին Հայաստանի մասին, բայց այսօր իրենց այստեղ բավական հարմարավետ են զգում։ Նրանց թվում կան նաև այնպիսի ոլորտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են մշակույթն ու կրթությունը, միջոցառումների կազմակերպումն ու կառավարումը:
Բացի այդ, նա կարծում է, որ ռուսական բիզնեսը նոր աշխատանքային մշակույթ է բերում, և հայ գործընկերները նրանցից սովորելու բան ունեն։
Այս և այլ ներդրողներին Enterprise Armenia-ն համագործակցություն է առաջարկում, այդ թվում՝ ներդրումներ իրականացնելուց հետո։
«Յուրաքանչյուր ներդրողի կցված է մեր մասնագետը, նրա հետ կարելի է քննարկել հարցեր կամ խնդիրներ (հնարավոր խոչընդոտները հաղթահարելու համար կազմակերպությունը պարբերաբար հարցումներ է իրականացնում ներդրողների շարքում)։ Enterprise Armenia-ի առաջնահերթություններից է՝ այնպես անել, որպեսզի բիզնեսն իր շահույթը կրկին ներդնի Հայաստանում»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:14
Целый народ – со своими титулованными и нетитулованными политическими силами, общественными деятелями и, что особенно печально, духовными лидерами – оказался в странном и уязвимом положении: в состоянии всеобщего национального ожидания и неопределённости.
-
2025-07-22 09:59
Здравия желаю, диванная армия! После встречи с Пашиняном в Абу-Даби Ильхам Алиев тем не менее продолжает ту же волынку, что и ранее, никаких изменений.
-
2025-07-22 09:55
Аутсорсинг в Сюнике приведет к тому, что Армения окажется вне игры на своей же территории, сказал в эфире Sputnik Армения член Республиканской партии, бывший замминистра обороны Артак Закарян.
-
2025-07-22 09:49
Решение гуманитарных вопросов, таких как возвращение армянских военнопленных из Азербайджана, в случае конструктивного подхода Еревана к переговорам с Баку могло бы стать предварительным условием для подписания мирного документа. Такое мнение в беседе со Sputnik Армения выразила представитель армянских военнопленных в Европейском суде по правам человека, адвокат Сирануш Саакян.