Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը Միացյալ Նահանգների քաղաքականության պատճառով կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին նա ասել է Նեշվիլ քաղաքում (Թենեսի նահանգ) իր համախոհների առջև ելույթի ժամանակ, որը հեռարձակել է The Hill-ը։
«Հնարավոր է՝ դա հանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի այն պատճառով, ինչ մենք անում ենք: Մենք ընդամենը 40 միլիարդ դոլար ենք տվել ի լրումն ևս 16 միլիարդ դոլարի, ընդհանուր՝ 56 միլիարդ դոլար»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախկին նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների դաշնակիցներն աջակցում են Ուկրաինային, սակայն «նրանք տվել են միայն չնչին մասը այն ամենի, ինչ իրենց տվել են»։
«Եթե ես լինեի նախագահ, դա երբեք չէր պատահի»,- հավելել է նա:
Նրա կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտել գործարքով, իսկ ԱՄՆ-ի կողմից Կիևին փոխանցված միլիոնները «չեն ուղղվում նրան, ինչին պետք է»։
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության, ընդհանուր առմամբ, նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման պահից նրա վարչակազմը Կիևին հատկացրել է 6,3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, իսկ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո՝ 5,6 միլիարդ դոլարի։
Նշված աջակցությունը ներառում է ավելի քան 1400 Stinger համակարգ, ավելի քան 6500 Javelin համակարգ և 20 000 այլ տեսակի հակատանկային համակարգ, ինչպես նաև ավելի քան 700 Switchblade անօդաչու թռչող սարք, 126 155 մմ տրամաչափի հաուբից և դրա 260 000 արկ, 20 «Մի 17» ուղղաթիռ, 200 «M113» զրահափոխադրիչ և գերատեսչության կողմից թվարկված այլ զինատեսակներ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 07:15
Верховный суд Организации Объединенных Наций в своем знаменательном консультативном заключении в среду заявил, что страны могут нарушить международное право, если они не примут мер по защите планеты от изменения климата, а страны, пострадавшие от его последствий, могут иметь право на возмещение ущерба, сообщает Associated Press.
-
2025-07-24 07:08
Восемьдесят семь конгрессменов США (примерно 20% Палаты представителей) направили письмо в администрацию президента Дональда Трампа с призывом поддержать возвращение армян в Нагорный Карабах. Об этом сообщает Армянский Национальный комитет Америки (ANCA).
-
2025-07-24 07:04
Депутат парламентской фракции «Армения» Лилит Галстян прокомментировала статью, опубликованную в журнале Forbes.
-
2025-07-24 06:58
На основании представленного сообщения по факту разжигания национальной ненависти в отношении арцахцев судья Ереванского уголовного суда Самвел Юзбашян постановил возбудить уголовное производство. Об этом пишет адвокат Роман Ерицян.