«Փաստ». ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր գործողություններում և առաջիկա պլաններում տեղի են ունենալու էական ու խորքային փոփոխություններ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում լինելու են ոչ միայն գործողությունների, այլև բովանդակային փոփոխություններ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են լուրջ գործունեություն ծավալել հատկապես միջազգային հարթակում։ Խոսքը վերաբերում է առաջիկա ամիսներին մեկնարկող ԵԽԽՎ և ԵԱՀԿ վեհաժողովների նիստերին, որտեղ խորհրդարանական ընդդիմությունն ունի համապատասխան ներկայացվածություն։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախատեսվում է նշված հարթակներում, ինչպես նաև այլ ձևաչափերով ամենայն մանրամասնությամբ ներկայացնել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներն ու այն ոչ իրավաչափ քայլերը, որոնք կիրառվում են իշխանությունների կողմից՝ ընդդիմադիր գործիչներին ճնշելու նպատակով, ինչպես նաև խաղաղ հավաքի մասնակիցների վրա բիրտ ուժ կիրառելու դեպքերի կապակցությամբ։
Ի դեպ, տեղեկությունները, թե ընդդիմադիրները պատրաստվում են հրաժարվել մանդատներից, մեզ հետ զրույցում ընդդիմության առանցքային ներկայացուցիչներից մեկն ընդամենը զավեշտ համարեց՝ ընդգծելով, որ մանդատները հստակ իրացվում են ժողովրդին պաշտպանելու և օրվա իշխանություններին հեռացնելու նպատակով ու որևէ կերպ չեն առնչվում Ազգային ժողովի քպական օրակարգերի հետ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.