Последние новости

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել

Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Երեկ կեսօրից հակառակորդը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, կրակողներից ժամկետային զինծառայող է զոհվել, այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- հայտնեց նա:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ որևէ հաղորդագրություն չի տարածել:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ