Միլիոնավոր անօթևան մարդիկ. Բանգլադեշում և Հնդկաստանում ջրհեղեղներ են
Բանգլադեշում կայծակի հարվածներից և սողանքներից հանգստյան օրերի ընթացքում զոհվել է առնվազն 25 մարդ, իսկ հյուսիսարևելյան շրջաններում միլիոնավոր մարդիկ մնացել են անօթևան՝ նորագույն պատմության մեջ ամենավատ մուսոնային ջրհեղեղի պատճառով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ Հնդկաստանում նույնպես ջրհեղեղի պատճառով մարդիկ են զոհվել, որոնց թիվը անցել է 17-ը:
Բանգլադեշի բազմաթիվ գետերի ջուրը բարձրացել է`հասնելով վտանգավոր մակարդակի, իսկ հնդկական լեռներից հորդառատ անձրևների հոսքը էլ ավելի է սրել իրավիճակը: Այս մասին հայտնել է Ջրհեղեղների կանխատեսման և նախազգուշացման նահանգային կենտրոնի ղեկավար Արիֆուզաման Բհույանը:
Հայտնի է, որ հազարավոր ոստիկաններ և զինվորականներ գործուղվել են որոնողափրկարարական աշխատանքների: Մինչև հիմա տարհանվել է մոտ 105 հազար մարդ, սակայն, ոստիկանության գնահատմամբ, ավելի քան 4 միլիոն մարդ առայժմ արգելափակված վիճակում է գտնվում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.