Նիգավանից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 3 երիտասարդ. Մեկը մահացել է
Նիգավանում երեկ տեղի ունեցած կրակոցներից հետո ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» ԲԿ հոսպիտալացվել է 3 երիտասարդ, որոնցից մեկը, ցավոք, մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
«Երեքն էլ հրազենային վնասվածքով էին: Երեքից երկուսը գլխի և պարանոցի շրջանում են հրազենային վնասվածք ստացել, իսկ 18 տարեկանը՝ կրծքավանդակի շրջանում:
Առաջինի մահը այստեղ է գրանցվել: Երկրորդը վիրահատվել է նեյրովիրաբույժների կողմից, ունի գլխուղեղի շատ ծանր վնասվածք: Վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, բավականին վատ պրոգնոզով վիճակ է, պրոգնոզը հուսադրող չէ, սահմանային է:
Եվ 18 տարեկան երիտասարդի վիճակը, փառք Աստծո, ամենակայունն է, կայուն ծանր է: Ինքն էլ է վիրահատվել, թոքից հեռացվել է բեկորը, թոքը դրենավորվել է և նույնպես վերակենդանացման բաժանմունքում է, հենց հիմա անջատվում է արհեստական շնչառության սարքից»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս մեկը մահացել է:
politik.am կայքի տեղեկություններով Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: