«Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը Երևանում
Հունիսի 20-ին Երևանում տեղի է ունեցել «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատրաստել է Արցախի ԱԳՆ-ն, այն հրապարակվել է հայերեն, անունը նշել չցանկացող մեկենասների միջոցներով։ Նախատեսվում է գիրքը թարգմանել ռուսերեն և անգլերեն։ Գիրքը ներկայացրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Գիրքը մինի-հանրագիտարան է, որում ներկայացված են պատմական փաստեր, Արցախի դերը դիվանագիտության պատմության մեջ, տրվել են սահմանումներ, ներկայացվել են Արցախին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ճիշտ անվանումներ, դրա պատճառները, ժամանակագրությունը, նշել է նախարարը։
Գիրքը բաղկացած է մի քանի բաժիններից։ Առաջին մասում ներկայացված են պատմական փաստեր և հասկացություններ։ Երկրորդ մասը վերաբերում է անմիջապես հակամարտությանը, իրավական, քաղաքական, հումանիտար հարթությանը։ Երրորդ մասը նվիրված է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանը։ Գիրքն ունի քարտեզներ։ «Ներկայացված են նաև տվյալներ Ադրբեջանի կազմավորման, բանակցությունների սեղանին առկա տարբերակների, Ադրբեջանի կողմից հակամարտությանն ահաբեկիչներ ներգրավելու, մշակութային ցեղասպանության մասին»,- թվարկել է Դավիթ Բաբայանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.