Բաբայան․ Փարուխում կատարվածով Ադրբեջանը փորձում է թիրախավորել ռուս խաղաղապահներին
Փարուխում տեղի ունեցածով Ադրբեջանը փորձում է թիրախավորել ռուս խաղաղապահներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները խոսում են խաղաղապահների պատասխանատվության մասին, նախարարը նշել է. «Դուք, ահա, ասում եք՝ ռուսական կողմը չի կատարել իր պարտավորությունները։ Արդյո՞ք մենք իրավունք ունենք քար նետել ինչ-որ մեկի, հատկապես այն երկրի դեմ, որից կախված են մեր անվտանգությունն ու ապագան»։
Որքան ուզում եք սիրեք Արևմուտքը, բայց դա չի նշանակում, թե պետք է ատել Ռուսաստանին։ Հանձին Ադրբեջանի մենք ունենք մի երկիր, որտեղ հայատյացությունն ու ահաբեկչությունը բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի։ Դա տեսնում են նաև խաղաղապահները, որոնք նույնպես թիրախներ են դարձել։ Փարուխի դեպքը հարված էր ոչ միայն հայերին, այլև ռուսաստանցի խաղաղապահներին։ Հասկանալով այս ամենը՝ մենք, այնուամենայնիվ, փորձում ենք մեղադրել։ Ո՞վ է շահում դրանից։ Հակառակորդը։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ հայը խփի նույն թիրախին, ինչ և թշնամին։ Կրկնում եմ՝ հայերը և հրեաները ունիկալ հնարավորություն ունեն բարեկամություն անելու բոլորի հետ։ Ռուսաստանը մեր բարեկամն է, և դա չի նշանակում, թե Ամերիկան թշնամի է։ Կա սփյուռքը, և մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, որտեղ սփյուռք կա։ Իսկ Փարուխի դեպքը ահաբեկչական ակտ է, հարված թե՛ մեզ, թե՛ խաղաղապահ առաքելությանը, և դա անպատասխան չի մնա»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".