Օրբելյան․ Ռուբեն Վարդազարյանի՝ արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պնդում է՝ Վարդազարյանի՝ արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել։
Ըստ նրա՝ ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն այս խախտումը վերացնելու, եթե կգտնի, որ վերսկսելու ու դատական քննությունը նորից շարունակելու անհրաժեշտություն կա։
«ՀՀ որևէ դատական ատյանում ես երբևէ չեմ նկատել, չի եղել, որ կողմերից մեկը բացակա լինի, խնդրի նիստը հետաձգել ու չհետաձգեն», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
ԲԴԽ-ն, հիշեցնենք, հունիսի 16-ին Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ հանձնախմբի միջնորդությունը քննարկվեց՝ առանց Վարդազարյանի և նրա փաստաբանի ներկայության։
Նա ասաց, թե ԲԴԽ-ում դատական նիստին Ռուբեն Վարդազարյանը չի ներկայացել, քանի որ եղել է վատառողջ։ Ինքը՝ Օրբելյանը, խնդրել է նիստը հետաձգել, քանի որ Կապանում դատական նիստեր է ունեցել։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։
Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին՝ ժամը՝ 13.55-ին։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 15:06
«Армения потеряла свою честь. Армения теряет свою государственность. Армения потеряла свои территории. В таком состоянии сегодня находится древнее армянское государство. И довел ее до этого Никол Пашинян», — считает израильский эксперт, в прошлом руководитель службы «Натив» Яков Кедми.
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы: