«Հայաստան» դաշինք․ Հաստատվեց խորհրդարանական վերջին ընտրությունների ոչ լեգիտիմությունը
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․
«Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից և ոչ մեկը։
Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրեր, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։
Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։
Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։
Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է․
1․ խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլևս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով,
2․ նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել,
3․ ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։
Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է։
«Հայաստան» դաշինք
20․06. 2022թ.
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 15:06
«Армения потеряла свою честь. Армения теряет свою государственность. Армения потеряла свои территории. В таком состоянии сегодня находится древнее армянское государство. И довел ее до этого Никол Пашинян», — считает израильский эксперт, в прошлом руководитель службы «Натив» Яков Кедми.
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы: