Էդգար Ղազարյան․ Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ալիևի պահանջով կամ ցանկությամբ
Ավետիք Չալաբյանի դեմ իրականացնող գործընթացներն իրավական իմաստով հիմնազուրկ են, բայց նաև ակնհայտ է, թե ինչքան հարուստ է դրա քաղաքական բաղադրիչը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը։
«Վստահ կարելի է ասել, որ Չալաբյանն ու նրա կարգի գործիչները պարզապես վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար: Հատկապես այս ժամանակաշրջանում, երբ որ իրականացվում են ակտիվ քաղաքական գործողություններ, անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար, Ավետիք Չալաբյանը դառնում է ավելի վտանգավոր»,- ասաց նա:
Էդգար Ղազարյանը խորը համոզմունք հայտնեց, որ Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով կամ ցանկությամբ, որովհետև Չալաբյանը հատկապես իր վերջին ժամանակաշրջանի գործունեությամբ և ուսումնասիրությունների, հրապարակախոսությունների առանցքում պահում էր Արցախի անվտանգության խնդիրները, հատկապես վերջին շրջանում Փառուխում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախի ՊԲ-ն լուծարելու գործընթացը, որը ավարտին կհասցվի արդեն իսկ մեկնարկած ամառային զորակոչով, որով Արցախի բանակը միայն զորացրվում է:
«Իսկ այն, որ Փաշինյանը վաղուց է կատարում Ադրբեջանի նախագահի հանձնարարություններն ու ցանկությունները, կարծում եմ, դրա համար լրացուցիչ փաստարկներ և ապացույցներ պետք չեն»,- ասաց Ղազարյանը։
Նա նկատեց, որ իրավապահ մարմինները անօրինական գաղտնալսման արդյունքում ստացված տեղեկությունը ընդունել են որպես իրավական գործընթացի հիմք, բայց մինչ օրս բացահայտված չէ այն անձը, որն իրականացրել է գաղտնալսումը, իրականացրել է շահադիտական մոնտաժ. «Պարզ չէ, թե ով է շահագրգռված եղել հրապարկելու և տարածելու այդ տեղեկատվությունը»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: