Последние новости

ԿԱԴՐԵՐ՝ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՄԱՐ

Քյարամյանը ծառայում է Փաշինյանին, այլ ոչ թե օրենքին

Երեքշաբթի օրը 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների ծնողները կրկին կհավաքվեն գլխավոր դատախազության շենքի մոտ՝ իրենց դիմումի պատասխանն իմանալու: Անցած շաբաթվա վերջում ծնողներն այդ շենք եկան խնդրագիր ներկայացնելու պետական շահերին դավաճանելու մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի գործը Քննչական կոմիտեից վերցնելու առնչությամբ։ Վերջին հանդիպումը ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի հետ ծանր նստվածք էր թողել զոհվածների և անհայտ կորածների ծնողների մոտ:

Սկզբում Քյարամյանի պահվածքի մանրամասների նկարագրությամբ հանդես եկան մայրերը, հետո հայրերը: Նրանց պատմածից հետևում է, որ ՔԿ պետը ընդունել է իրենց զրույցի համար, որի ընթացքում անցել է սպառնալիքների։ Քյարամյանը նրանց երեսին մատ է թափ տվել ու խոստացել մեղադրյալի աթոռին նստեցնել ցանկացածին, ով կհամարձակվի ձայնագրել իր խոսքերը հրապարակման նպատակով։

Ոչ մի ձայնագրություն չպահանջվեց, հասարակայնությունը հավատաց ծնողներին. ՔԿ պետի այդօրինակ պահվածքը միանգամայն համապատասխանում է նրա իմիջին ու կարիերայի սրընթաց աճին. «ոչ մի տեղից» ուղիղ ԱԱԾ ղեկավարի աթոռ, իսկ այնտեղից ՝ ՔԿ պետի պաշտոն։ Այդ նշանակումների արանքում Քյարամյանը 44-օրյա պատերազմի ժամանակ հասցրեց հատուկ առաքելությամբ լինել Շուշիում։ Առաքելության բնույթը ոչ ոք չգիտի. հայտնի է միայն, որ Քյարամյանը քաղաք է եկել Փաշինյանի հանձնարարությամբ և հեռացել ինկասացիայի մեքենայով։ Քյարամյանի մեկնելուց հետո Շուշին հանձնեցին։ Պատերազմի ժամանակ ԱԱԾ ղեկավարներին, որպես կանոն, չեն փոխում, մինչև հիմա հրապարակված չեն պատճառները, որոնք ստիպել են Փաշինյանին կայացնել այդ որոշումը։ Քյարամյանը ծառայում է Փաշինյանին, այլ ոչ թե օրենքին, հենց դա է նրա անխորտակելության պատճառը…

Վերադառնալով Արցախից՝ ԱԱԾ նախկին ղեկավարը վազեց ուղիղ Հանրային հեռուստաընկերություն, որպեսզի Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում թափանցիկ ակնարկի, թե իբր՝ Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ «Հայրենիք» ջոկատը լքել է դիրքերը։ Քյարամյանը Փաշինյանի հանձնարարությամբ փորձում էր ԱԱԾ նախկին ղեկավարի վրա բարդել Շուշիի անկման մեղքը։

Զոհվածների և անհայտ կորածների ծնողները եկել էին Քննչական կոմիտեի պետի հետ հանդիպման՝ ստանալու այն հարցի պատասխանը, թե երբ է Փաշինյանը կանչվելու հարցաքննության՝ դավաճանության գործով։ Քյարամյանը վիրավորել է նրանց և հասկացնել տվել, որ մտադիր չէ ընթացք տալ գործին։ Այդ պատճառով զոհվածների ծնողները անցած շաբաթ հավաքվեցին գլխավոր դատախազության շենքի մոտ՝ ներկայացնելու 2 խնդրագիր։ Առաջինը վերաբերում էր Փաշինյանի դավաճանության գործը ԱԱԾ-ին փոխանցելուն, երկրորդը՝ ՔԿ պետի դեմ քրեական գործ հարուցելուն։ Արթուր Դավթյանն այդ օրը գտնվում էր Հայաստանից դուրս, որտեղ էլ իմացել էր, որ իշխող կուսակցությունը ծրագրում է փոխարինել իրեն Աննա Վարդապետյանով, որը քննիչի աշխատանքին բացահայտ միջամտելու պատճառով վաղուց ենթակա է մասնագիտական որակազրկման:

Այդ միջամտությունն ունի կոնկրետ ապացույցներ։ Խոսքը քննիչի մասին է, որը վարում էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) և նրա որդու գործը։

Սեպտեմբերի 16-ից հետո կլինի բռնաճնշումների նոր շրջափուլ

Չնայած օրենքի ակնհայտ խախտմանը, վարչապետի օգնականի միջամտությունը քննիչի աշխատանքին իշխանության ներկայացուցիչները գնահատեցին իբրև «մեթոդաբանական օգնություն»: Իրականում խոսքը օրինականության կոպիտ խախտման մասին է։ Վարդապետյանի թեկնածության առաջադրումը բացահայտ ծաղրուծանակ է դատախազության ինստիտուտի նկատմամբ, և այդ առնչությամբ երկու կարծիք լինել չի կարող։

Արթուր Դավթյանի փոխարինումը Աննա Վարդապետյանով պրոֆեսիոնալ առումով համարժեք է օմբուդսմեն Արման Թաթոյանին Քրիստիննե (հենց երկու «ն»-ով) Գրիգորյանով փոխարինելուն: Պրոֆեսիոնալների առատության մեջ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ իր օգնականի վրա, որն իր ցուցումով մեղադրանքներ կհորինի ռեժիմի քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Ընդ որում «ուսապարկերի» մեկնաբանություններն այդ օրերին պարզապես ապշեցնում էին իրենց ցինիզմով։

Պարոնայք հայտարարեցին, թե Վարդապետյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, հետևաբար կարող է զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը։ Իրականում Վարդապետյանը վարչապետի քաղաքական թիմի անդամ է, ուստի չի կարող քաղաքական անկողմնակալություն պահպանել, և ըստ էության, հենց այդ պատճառով է Փաշինյանը նրան դարձրել գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածու։ Սեպտեմբերի 16-ից պետք է սպասել քաղաքական բռնաճնշումների նոր շրջափուլի. Աննան ջանալու է արդարացնել Փաշինյանի վստահությունը։

Նպատակը և գործիքը

«Քյարամյանի զրույցը զոհվածների և անհայտ կորածների ծնողների հետ նման էր փողոցային ռազբորկայի»,- տեսախցիկների առջև հայտարարեց զոհված զինվորի հայրը, սակայն ծնողները սկանդալային հանդիպման դեռևս ոչ բոլոր մանրամասներն են հրապարակել. կարծում եմ, դրանք կհրապարակվեն երեքշաբթի օրը, եթե, իհարկե, Դավթյանը չփորձի հարթել իրավիճակը:

ԾՆՈՂՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՎԵՐՑՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԳՈՐԾԸ ՔԿ-ԻՑ և փոխանցի ԱԱԾ-ին. միայն այդ դեպքում նրանք չեն պնդի, որ Քյարամյանը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Ծնողները հույս ունեն, որ Արմեն Աբազյանը կվարվի այլ կերպ, քան Քյարամյանը։ Իսկ բացի այդ, ծնողները հուսով են, որ հեռացող գլխավոր դատախազը գնահատական կտա Քյարամյանի պահվածքին։ Դժվար թե, սակայն, Դավթյանը համարձակվի այդչափ խիզախ քայլի դիմել, չէ՞ որ նա չի ցանկանա պաշտոնանկությունից հետո արժանանալ Գևորգ Կոստանյանի ու Աղվան Հովսեփյանի ճակատագրին։

Դավթյանին քննադատել են բազմիցս ու արդարացիորեն, սակայն ոչ ոք երբևէ կասկածի տակ չի առել նրա պրոֆեսիոնալ հատկանիշները։ Դավթյանը նշանակված էր նախկին իշխանության կողմից, այժմ նրան կփոխարինի վարչապետի օգնականը՝ կասկածելի հեղինակությամբ և մեկ օրվա պրակտիկա անգամ չունենալով որպես դատախազ։ Վարդապետյանը, Քյարամյանը և Գագիկ Ջհանգիրյանը՝ Կարեն Անդրեասյանի և Սասուն Խաչատրյանի հետ միասին, վերջնականապես կփլուզեն այն, ինչը ստեղծվել է տասնամյակներ շարունակ. դատաիրավական համակարգը, պետականության կարևորագույն ատրիբուտներից մեկը։ Այդ նպատակի համար ընտրվել է միանգամայն համապատասխան ընկերախումբ։ Բանակի փլուզումից հետո Նիկոլի սիրելի կադրերն առաջիկայում վերջնականապես կփլուզեն քննչական, դատախազության և դատավարության ինստիտուտները…

Լուծելով պետական կարևորագույն ինստիտուտների ոչնչացման խնդիրը՝ Փաշինյանը գլխավոր հաշվարկը կառուցել է կադրերի վրա։ ԱԱԾ-ն նա քանդեց 4 տարվա ընթացքում հինգ ղեկավար փոխելով, բանակը՝ Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ նշանակելով, Իսկ Արշակ Կարապետյանին ու Վաղարշակ Հարությունյանին՝ պաշտպանության նախարար։ Ավիացիան փլուզեց Տաթևիկ Ռևազյանը, իսկ գլխավոր դատախազությունը կքանդի Վարդապետյանը։ Մի օր «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիները» կհասկանան, որ պետության կործանումը Նիկոլի գլխավոր նպատակն էր, իսկ կադրային քաղաքականությունը՝ այդ նպատակին հասնելու հիմնական գործիքը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "ЧУДО ТРАМПА" – ЭТО СОГЛАСИЕ ПАШИНЯНА НА РАСЧЛЕНЕНИЕ СЮНИКА В УПАКОВКЕ ПЕРЕАДРЕСАЦИИ ПОЛНОМОЧИЙ ПО КОНТРОЛЮ…
    2025-07-31 08:51

    В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…

  • ЗАВТРА НЕ ПРОСТИТСЯ!..
    2025-07-30 10:34

    20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.

  • НИКОЛ ЛГАЛ, НИКОЛ ЛЖЕТ, НИКОЛ БУДЕТ ЛГАТЬ
    2025-07-30 08:42

    5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".

  • 7 ЛЕТ НАЗАД ПЛЮНУЛ В КОЛОДЕЦ, ИЗ КОТОРОГО ПЬЕТ СЕГОДНЯ…
    2025-07-28 09:51

    Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ