Последние новости

ՎՏԲ-ի ղեկավար. Մենք լքում ենք միայն Վրաստանը, իսկ Հայաստանում և Ադրբեջանում մնում ենք

Մենք լքում ենք միայն Վրաստանը, իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք և առաջ ենք քաշում ազգային, տեղական բանկերի հետ փոխգործակցության հարցը։ Այս մասին հայտարարել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը:

Նա նաև պատասխանել է SWIFT-ի անջատված համակարգում բանկերի աշխատանքի մասին հարցին։

«Մենք շատ լավ պատկերացնում էինք, թե ինչ է SDN-ը: Եվ երբ մենք ներառվեցինք այս ցուցակում, SWIFT-ն այլևս դեր չի խաղում։ Երբ դուք անջատված եք արժույթով հաշվարկներից, SWIFT-ն իրականում անհրաժեշտ չէ: Ռուսաստանի ներսում մենք ունենք ֆինանսական վճարումների մեր համակարգը, մենք նաև խթանում ենք այս համակարգը մեր բարեկամ երկրների հետ»,-ասել է Կոստինը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ