Սամվել ՆԻԿՈՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ՓՈՂՈՑ ԷԻՆ ՓԱԿՈՒՄ, ՊԱՇՏՈՆ ՍՏԱՆՈՒՄ․ ՀԻՄԱ ՉԱՓՈՐՈՇԻՉՆ ԱՅԼ Է՝ ԿՐԱԿԵՍ, ԿԴԱՌՆԱՍ ՆԱԽԱՐԱՐ
«Կուզեի սա դիտարկենք ոչ թե որպես առանձին երևույթ, այլ այս չորս տարում տեղի ունեցածի տրամաբանական շարունակություն։ Ցավոք, սա վերջինը չէ։ Երբ հասարակությանը բաժանում ես շերտերի և փոխադարձ ատելություն սերմանում, մեկն ատում է մյուսին, «կրակը» վառ է պահվում, և մի օր խոսքի ատելությունը վերածվում է հրազենով գնդակահարության»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով օրերս Ապարանում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում ողբերգական ավարտով միջադեպ է եղել․ զոհվել է երեք անձ, կան վիրավորներ։ Թեև իշխանական շրջանակները և իրավապահները պնդում են, թե միջադեպը կապ չունի Նիկոլ Փաշինյանին հայհոյելու հետ, մամուլն ու ընդդիմադիրները հակառակում են համոզված, որ Փաշինյանի կողմնակիցներն են հրազենով հաշվեհարդար տեսել վարչապետին հայհոյած երիտասարդների հետ։
«Լկտիացել են, պետությունը նույնացնում են իրենց հետ, իսկ փողոցային վարքագիծը ծնում է քաղաքացիական բախումներ։ Ատելությունը մինչև հիմա դուրս չէր եկել նման մակարդակի։ Սա թերևս առաջին մեծ դեպքն է, որ զոհեր կան։ Կոնկրետ իշխանական կուսակցությունն անցել է հրազենով հաշվեհարդարի, և քաղաքական հարցերը լուծում է հրազենով։ Երբ ձեռքին մուրճ էր բռնում, դա ուժի կիրառման թաքնված քարոզչություն էր։ Եթե երկրի ղեկավարն է դա անում, իր թիմակիցներն ու կուսակիցներն էլ են, չէ՞, ուզում մոտ լինեն իրեն։ Նիկոլի հետ փողոց էին փակում, պաշտոն էին ստանում։ Հիմա չափորոշիչները փոխվել են․ այսքան կրակես, կդառնաս նախարար։ Իսկ եթե բարեկամը մարզպետ է, ավելին կարող է լինել։ Պահանջարկն այլևս դա է։ Հիմա նվիրվածությունն այլ կերպ է պետք ցույց տալ»,-կարծիք հայտնեց Սամվել Նիկոյանը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական պայքարի ողջ ընթացքում օգտագործել է ամբողջ «զինանոցը»․ «Եթե ընդդիմադիր էր, ապա՝ սուտ, խաբեություն, շանտաժ, վարկաբեկում։ Վերջում էլ՝ դրսում հովանավորություն փնտրելով իշխանություն ստանալ, ոստիկանական վայրագություններ, կրակոցներով զոհեր։ Փաստենք, որ ատելության խոսքի քարոզից հետո քաղաքական, քաղաքացիական պատերազմի հոտ է փչում։ Աստված դա՝ այս դեպքը վերջինը լինի։ Հրապարակային եմ ասել, որ չորս տարի մտահոգվել եմ, որ կհասնենք այս փուլին, որովհետև հասարակությանը բաժանում էին։ Ղեկավարող քաղաքական ուժի հարազատությունն արդեն ինքնաձիգերով է հարցեր լուծում։ Շատ վտանգավոր փուլ է մտել մեր հասարակությունը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.