Տեխասում ԱՄՆ-ից նահանգի անջատվելու հարցով հանրաքվե են պահանջել
Տեխասի նահանգում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պահանջում են 2023թ. հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք նահանգը պետք է դուրս գա ԱՄՆ-ի կազմից, նշվել է Հյուսթոնում կուսակցության Տեխասի բաժանմունքի համագումարում ընդունված բանաձևում։
«Տեխասի Սահմանադրության 1-ին բաժնի հոդվածին համապատասխան՝ դաշնային կառավարությունը խախտել է մեր տեղական ինքնակառավարման իրավունքը։ Տեխասի փոփոխություններ կատարելու իրավունքներն անտեսում են, մերժում և զրոյացնում։ Տեխասը ԱՄՆ-ից անջատվելու իրավունք ունի, և Տեխասի օրենսդրական ժողովը ըստ այդմ պետք է հանրաքվե իրականացնի»,- նշվել է փաստաթղթի դրույթներից մեկում, որը վերնագրված է «Նահանգի ինքնիշխանությունը»։
Բազմաթիվ էջերից բաղկացած փաստաթղթով տեղի օրենսդիրներին կոչ է արվում «հաջորդ նստաշրջանի ժամանակ ընդունել օրինագիծ, որով կպահանջվի Տեխասի ժողովրդի համար համընդհանուր հանրաքվե անցկացնել 2023թ.՝ պարզելու համար, թե արդյոք նահանգը պետք է վերականգնի անկախ պետության իր կարգավիճակը»։
Բացի այդ, մեկ այլ բաժնում հանրապետականները հայտարարել են, որ հրաժարվում են ընդունել ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրությունների արդյունքները, ուստի չեն ընդունում դեմոկրատ Ջո Բայդենի լիազորությունները՝ որպես պետության գործող ղեկավարի։
«Մենք մերժում ենք 2020թ. նախագահական ընտրությունների արդյունքները և կարծում, որ նախագահի պարտականությունները կատարող Ջո Բայդենն օրինական չի ընտրվել ԱՄՆ ժողովրդի կողմից»,- նշվել է բանաձևում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 15:21
Следственный комитет Армении завершил судебно-медицинскую экспертизу по делу о гибели депутата парламента Мгера Саакяна.
-
2025-04-08 15:19
По нашим предварительным данным, около 50 представителей гражданского общества Армении подверглись фишинговой атаке в приложении Signal от имени посла ЕС в Армении Василиса Марагоса. Об этом написал на своей странице в Facebook эксперт по информационной безопасности Артур Папян.
-
2025-04-08 15:16
Нормализация отношений Турции с Арменией зависит от выполнения Ереваном требований Баку, заявил старший советник Эрдогана. Об этом сообщают азербайджанские СМИ.
-
2025-04-08 15:12
Положение удерживаемых в Азербайджане армянских пленных является приоритетом для комиссара Совета Европы по правам человека Майкла О’Флаэрти. Он внимательно следит за условиями содержания армянских пленных в Баку и испытаниями, через которые они проходят.