Ո՞վ կվերցնի Վանեցյանի վայր դրած մանդատը
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականից ու նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցության` խորհրդարանական գործունեությունը դադարեցնելուց հետո «Պատիվ ունեմ»–ը պետք է որոշի ոչ միայն խմբակցության նոր անդամի, այլև նոր ղեկավարի ընտրության հարցը։
Ինչ վերաբերում է նոր անդամին, ապա Վանեցյանի մանդատը, ըստ Ընտրական օրենսգրքի, բաժին կհասնի դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարին։ Իսկ հաջորդ համարը ծագումով գյումրեցի նախկին պատգամավոր ու նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանն է, որը 2021թ–ի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ« դաշինքի ցուցակում ներկայացված էր արդեն որպես անկուսացական։
Եթե Մարտուն Գրիգորյանը հրաժարվի ընդունել Վանեցյանից հետո թափուր մնացած մանդատը, ապա ցուցակում հաջորդը Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ստեղծված «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն է, որը 2021թ–ի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկվել է որպես «Հայրենիք» կուսակցության անդամ։
Հաշվի առնելով վերոհիշյալ երկու փաստերն ու Վանեցյանի հայտարարությունը իր ղեկավարած կուսակցության` խորհրդարանական հարթակից հեռանալու մասին, Թեհմինա Վարդանյանը, թերևս, նույնպես խորհրդարան չի գնա։
Այս դեպքում խմբակցության նոր անդամի հաջորդ թեկնածուն կլինի ՀՀԿ անդամ, Կադաստրի նախկին պետ, Արմեն Սահակյանը` հայտնի ՀՀԿ–ական Գալուստ Սահակյանի որդին։
Եթե ինչ–ինչ պատճառներով նա էլ հրաժարվի մանդատից, ապա խմբակցությունը պետք է դիտարկի ՀՀԿ անդամ, ԴԱՀԿ նախկին պետ, հայտնի Միհրան Պողոսյանի թեկնածությունը։
Իսկ Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
Այլ կերպ ասած` խմբակցության ընտրությունն այս պահին այնքան էլ մեծ չէ, թեև դաշինքը ընտրության է գնացել 230 հոգանոց ցուցակով, որտեղ հայտնի անունների հետ կան նաև հանրությանը գրեթե անծանոթ անուններ նույնպես։
«Պատիվ ունեմ»–ի նոր անդամի հարցը լուծելուց հետո խմբակցությունը կանցնի արդեն նոր կազմից նոր ղեկավար ընտրելու գործին` կա՛մ հին, կա՛մ նոր պատգամավոր դարձած անդամների շարքից։
Ի դեպ, ավելորդ չէ նշել նաև, որ խմբակցության ներկայիս 6-հոգանոց կազմից «Հայրենիք» կուսակցության անդամ է միայն Արթուր Վանեցյանը։ «Հայրենիք» կուսակցության անդամ Իշխան Զաքարյանը խմբակցությունից ամիսներ առաջ էր հեռացել ու հիմա խորհրդարանի որևէ խմբակցությունում չընդգրված միակ պատգամավորն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.
-
2025-07-18 14:00
Комиссия по регулированию общественных услуг получила жалобу правительства по "Электрическим сетям Армении" и уже рассматривает ее. Об этом сообщили Sputnik Армения в комиссии.