Փաստաբան․ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ
«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Այս պահին անհրաժեշտ հետազոտություններն է անցնում: Առաջնային ախտորոշումը շաքարային դիաբետն է, որը բարձրացել է մինչև 27 նիշ: Նարեկ Մանթաշյանն ունի երիկամների հետ որոշակի խնդիր, որովհետև մեզի մեջ ացետոն է ախտորոշվել: Իրավիճակը նրան էր հասել, որ հիվանդանոցը չէր ցանկանում հոսպիտալացնել Նարեկ Մանթաշյանին, և միայն ՄԻՊ–ի և իմ միջամտությամբ հնարավոր եղավ հոսպիտալացնել նրան: Այս պահին Նարեկ Մանթաշյանին հոսպիտալացրել են Էրեբունի ԲԿ-ում»,- նշեց Կոչուբաևը:
Ավելի վաղ Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը հինգ ամիս է՝ կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.
-
2025-06-18 16:59
Заявление фракций Национального собрания Республики Арцах.
-
2025-06-18 16:56
С утра 18 июня Shamshyan.com поступают многочисленные звонки от армянских водителей, застрявших на КПП «Ларс». Они выражают свое возмущение неаккуратной, а порой умышленно медленной работой российской стороны.