Պուտինը հայտարարել է մարտական հերթապահության համար միջմայրցամաքային «Սարմատ» բալիստիկ հրթիռ ստանալու մասին
Բացի մարտի դաշտում արդեն փորձարկված զինատեսակներից, ռուսական զորքերը սկսել են ստանալ Ս-500 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք նմանը չունեն աշխարհում։ Գերազանց արդյունքներ են ստացվել «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ։
Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է ռուսական բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին, փոխանցում է MK-ն։
ՌԴ նախագահն ասել է, որ առաջին «Սարմատ» համալիրը պետք է մարտական հերթապահության գնա 2022 թվականի վերջին։
«Մենք կշարունակենք այսուհետ ևս զարգացնել և հզորացնել մեր զինված ուժերը՝ հաշվի առնելով պոտենցիալ ռազմական սպառնալիքներն ու ռիսկերը՝ հիմնվելով ժամանակակից զինված հակամարտությունների դասերի վրա, և բարելավել մարտական կազմը»,- ասել է Պուտինը։ Առաջնահերթ ուղղություններից է զորքերի զինումը սպառազինության նոր համակարգերով, որոնք կորոշեն ռուսական նավատորմի և բանակի մարտունակությունը տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ:
«Մենք պետք է ավելի լայն, շատ ավելի լայն կիրառենք ռոբոտաշինությունը, հետախուզական կառավարման նորագույն գործիքները, անօդաչու թռչող սարքերը»,- ասել է ՌԴ նախագահը` հավելելով, որ Ռուսաստանը նախատեսում է ակտիվորեն զարգացնել սպառազինության համակարգեր՝ հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների, այդ թվում՝ էլեկտրամագնիսական և լազերային զենքերի վրա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.