Զախարովան խոսել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
Ռուսաստանը կշարունակի սերտորեն աջակցել Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նման կարծիք է հայտնել այսօր ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը»,-ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ հունիսի 3-ին տեղի է ունեցել հերթական նիստը, կողմերը մոտեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Քննարկումները շարունակվեցին հունիսի 16-17-ը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում:
Ինչ վերաբերում է աշխատանքի մանրամասներին, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել հարցն ուղղել խմբի համանախագահներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, որպես Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի համանախագահներ, հանդիպում են անցկացրել Սանկտ Պետերբուրգում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: