Զոհվածի հորեղբայր․ Քյարամյանը շահագրգռված է այս քրգործի ելքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի քննչական կոմիտեն պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, այսօր լրացուցիչ հարցաքննության էր կանչել։ ՔԿ–ի առջև լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորն ու հորեղբորը` ՊՆ N զորամասի տարածք մուտք գործելու համար։ Նրանց կալանավորելու միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր այն։ Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները քննչական կոմիտեի առջև են հավաքվել` ի աջակցություն Գալեյանի։
«Քրգործով քննիչը շատ լավ մարդ է, սակայն նա որքան էլ ազնիվ լինի, չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել, քանի որ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն ասել է, որ իր անմիջական վերահսկողության տակ է այս գործը։ Այսօր այդ հիմքով հրաժարվել ենք քննչական գործողություններին մասնակցելուց, և երկու օրվա ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացնենք քննիչին»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` քննիչը հայտնել է, որ քրեական գործը զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՔԿ։ Իսկ հարցին, թե որն է դրա պատճառը, քննիչը պատասխանել է, թե իրեն հայտնի չէ։ Դրանից փաստաբանը ենթադրում է, որ գործի տեղափոխման պատճառը չի կարող իրավական լինել։
«Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ հանդիպման ժամանակ արտահայտություններ արեց, որից ենթադրում ենք, որ նա շահագրգռված է այս գործի ելքով։ Ուստի քրգործը ՔԿ տեղափոխելով` նպատակ են հետապնդում ցանկալի արդյունքի հասնել, այսինքն` մեղադրական եզրակացությամբ քրգործն ուղարկել դատարան»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ այս քրեական գործով անօրինական քրեական հետապնդում է իրականացվում, և դա շարունակելը հանցագործության հատկանիշներ կպարունակի, ուստի պաշտպանյալների հետ կքննարկի նաև այս հարցը և անհրաժեշտության դեպքում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.