Последние новости

Գաբրելյանով․ Արայիկ Հարությունյանը գաղտնի բանակցում է Բաքվի հետ Լաչինը հանձնելու վերաբերյալ

Ինչպես ինձ տեղեկացրել են Կրեմլում իմ իրազեկ աղբյուրները, Մոսկվա է ժամանել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և գաղտնի բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ հուլիսի 1-ին Լաչին քաղաքը հանձնելու և Ադրբեջանի կողմից կառուցված ճանապարհի այլընտրանքային հատվածի գործարկման վերաբերյալ: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Լաչինի միջանցքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Արայիկը հայտնի խաբեբա է ու գործարար, ով Արցախում միլիոններ է վաստակել ու վաստակում: Ինչպես ասում են ղարաբաղցիները, եթե Արայիկը դավաճանել է իր՝ պատերազմի հերոս եղբոր հիշատակը, ապա Հայրենիքը հեշտությամբ կվաճառի: Ի՞նչ երեսով է նա վերադառնալու Ստեփանակերտ»,- գրել է նա:

Yerevan Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ