Ղարիբաշվիլի․ Ուկրաինան խնդրել է ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ չտրամադրել Վրաստանին
Ուկրաինան Բրյուսելին խնդրել է Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ չտրամադրել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա ընդդիմադիր Սալոմե Սամադաշվիլիին «դավաճան» է անվանել, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Տիկին Սալոմե Սամադաշվիլին անձամբ գնացել է Բրյուսել և խնդրել կարգավիճակ չտալ։ Ծանոթացեք երկրի դավաճանի հետ»,-խորհրդարանում ասել է վարչապետը։
Սամադաշվիլին առարկել է Ղարիբաշվիլիին և նրան մեղադրել ստի մեջ։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հորդորել է նրան չխախտել կանոնները և հետագայում օգտագործել խմբակցությանը տրված ժամանակը բողոքարկելու համար։ Վարչապետն, իր հերթին, շարունակել է մեղադրել ընդդիմությանը։
«Միացյալ ազգային շարժումը՝ Սաակաշվիլիի գլխավորությամբ, չէր ուզում և չի ուզում, որ երկիրը ստանա թեկնածուի կարգավիճակ, ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»,-ասել է Ղարիբաշվիլին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".
-
2025-07-28 08:35
Появились новые подробности о 16-летнем подростке, утонувшем в 27 июля Азатском водохранилище.
-
2025-07-28 08:33
По благословению главы Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Микаэла Ачапахяна, 26 июля в Гюмри состоялся крестный ход, приуроченный к празднику Преображения Господня.
-
2025-07-28 08:31
Советник верховного лидера Ирана по международным вопросам доктор Али Акбар Велаяти сделал важные и откровенные заявления по поводу проекта «Зангезурского коридора», пишет Telegram-канал Sepah Pasdaran.