Շառլ Միշել․ ԵՄ-ի գագաթաժողովը թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վստահություն է հայտնել, որ Եվրամիության անդամ պետությունների գագաթաժողովը հինգշաբթի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային։
«Ես վստահ եմ, որ այսօր մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային»,- ասել է նա լրագրողներին, նրա ելույթը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի կայքում։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը, որի կարևոր թեմաներն են լինելու ռուսական ագրեսիան, ինչպես նաև Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալը, նշվել է Եվրամիության կայքում։
Փաստաթղթում նշվել է, որ ԵՄ-ի ղեկավարները կքննարկեն իրավիճակի զարգացումը՝ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի հետ կապված, ներառյալ դրա ազդեցությունը պարենային անվտանգության գլոբալ ճգնաժամի վրա։ Նրանք նաև կքննարկեն Եվրամիության կողմից Ուկրաինային ցուցաբերվող տնտեսական, ռազմական, քաղաքական և հումանիտար աջակցության շարունակման հարցը։
ԵՄ երկրների ղեկավարները որպես առանձին հարց կդիտարկեն Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ-ի անդամակցության տրամադրումը։ Հրապարակված հաղորդագրության մեջ հիշատակվել է, որ Ուկրաինան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել 2022թ. փետրվարի 28-ին, իսկ Վրաստանը և Մոլդովան՝ 2022թ. մարտի 3-ին։ Եվրահանձնաժողովն իր պաշտոնական կարծիքը երեք երկրների հայտերի վերաբերյալ հրապարակել է 2022թ. հունիսի 17-ին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.