Արցախցիների վերադարձը կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանին փոխանցվեց 13,6 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2022 թվականի պետական բյուջեում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես ժամանած քաղաքացիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտային կազմակերպությունների և/կամ անհատների հետ կնքված պայմանագրայի նպարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
Նշենք, որ 2020-ի նոյեմբերի 17-ից մինչև 2021-ի դեկտեմբերի 9-ը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Արցախ տեղափոխվել է 54454 քաղաքացի և փոխհատուցվել է 346,041,500 դրամ: Հայաստանից Արցախ քաղաքացիների ուղևորափոխադրման գործընթացը շարունակվում է:
25.02.2022-02.06.2022թթ․ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Հայաստանից Արցախ տեղափոխվել է 2176 քաղաքացի, տեղափոխման ծախսերը կազմում են 13,630,000 դրամ, որը դեռևս չի փոխհաստուցվել։
Նախագծի ընդունմամբ Երևանի քաղաքապետարանը կստանա անհրաժեշտ ֆինանսական միջոցներ`13,630,000 դրամ, 25.02.2022-02.06.2022թթ․ժամանակահատվածում կատարած ուղևորափոխադրումների ծառայություններ տրամադրած կազմակերպություներին և/կամ անհատներին փոխհատուցելու համար:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.