Մուկուչյանը խոսեց փոփոխությունների մասին
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ դիտարկումներ արեց։
Հայտնել էինք, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր քննարկվում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով առաջարկվում է տեսախցիկներ տեղադրել նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ, գրիչով ընտրության փոխարեն առանձին ընտրաթերթիկներ տպագրել, ինքաբացարկի ժամկետը երկարացնել և այլն։
«ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեսախցիկների տեղադրումն իմպերատիվ պահանջ է։ Իրականում հնարավոր է` լինեն դեպքեր, երբ մրցույթ հայտարարվի, և որևէ մեկը չմասնակցի և չուզենա հեռարձակել դրանք։ Ի՞նչ է լինելու այս դեպքերի հետ կապված։ Գուցե ձևակերպումը պետք է տրվի այդ տրամաբանության մեջ։ Չեմ բացառում, որ ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, որևէ մի կազմակերպության մոտ հետաքրքրություն չառաջանա հեռարձակում ապահովելու, իսկ այս դեպքում խնդիր կառաջանա, որ այդ պարտավորությունը չի կատարվել»,- ասաց Մուկուչյանը։
Բացի այդ, ըստ նրա, պետք է հանվի այն դրույթը, որ տեղամասային կենտրոնի մատչելիության և լուսավորության կամ այլ լրացուցիչ պայմանները սահմանում է ԿԸՀ-ն։ Մուկուչյանը նշում է, որ կա՛մ այդ պայմանները պետք է օրենսգրքով սահմանվեն, կա՛մ էլ ԿԸՀ-ին չտրվի նման պարտավորություն։ Նրա խոսքով` անժխտելի է, որ շատ տեղերում կան վատ ընտրատեղամասեր, սակայն դրա պատճառն այն չէ, որ կան լավ կենտրոններ, և իրենք ընտրում են ամենավատը։ Դա նրանից է, որ այլընտրանքային տարբերակ չկա։ Մուկուչյանը հիշում է` նախորդ ընտրություններում Հրազդանում անգամ վարձակալությամբ չէին գտնում տարածք, որը մեկ ամսով կտրամադրվեր իրենց։
Մուկուչյանն անդրադարձավ այն դրույթին, որում նշվում է` նախընտրական շրջանում թեկնածուների լիազորությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները քարոզչություն չեն համարվում։ Ըստ ԿԸՀ նախագահի` այս դրույթը պետք է վերաբերի պաշտոնյայի առօրյային, աշխատանքային գործունեությանը (պաշտոնական այցեր, հանդիպումներ), ոչ թե, օրինակ, եթե այդ անձը պատգամավոր է և օրենքներ է մշակում, գրել, թե նա քանի նախագիծ է ներկայացրել։ Դա, նրա խոսքով, բնականաբար քարոզչություն է։
ԿԸՀ նախագահն ասաց նաև, որ առաջիկայում` սեպտեմբերին, ՏԻՄ ընտրություններ կան, և պետք է որոշել` փոփոխությունները պետք է գործեն նաև ա՞յս դեպքում, թե՞ պետք է պատրաստվելու ժամանակ տան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.