Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՊԻ ՆՈՐ ԱՂԵՏ ԿԳՆԱ
Ներկայիս կառավարման պայմաններում Հայաստանը դեպի նոր աղետ կգնա։ Այս մասին հունիսի 23-ին կայացած քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
Նա բացատրեց, որ կա՛մ երկիրը դեպի աղետ կգնա, կա՛մ հասարակությունը պետք է իր ձեռքը վերցնի կառավարումն ու խուսափի դրանից։
Դրա համար, նրա գնահատմամբ, անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր հոսանքներ, նոր միավորումներ, նոր լուծումներ։
«Խոսքը ոչ թե կուսակցությունների, այլ պատերազմից հետո ազգային վերելքի հայեցակարգի մասին է։ Այս գործընթացները շարունակվում են, բայց ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք»,- հավելեց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ անցյալ տարվա հունիսի 20-ին Հայաստանը պատմական հնարավորություն ուներ փակելու պարտության էջը, սակայն բաց թողեց այն՝ անորոշ ժամանակով հետաձգելով այդ գործընթացը։
Էջը փակել, նախկին պատգամավորի համոզմամբ, հնարավոր է միայն նոր կառավարության հետ։
Նա վստահություն հայտնեց, որ այս գործընթացն ինչ-որ տեղ հանգիստ կյանք չի ենթադրում, բայց քանի դեռ այս էջը չի փակվել, զարգացման մասին խոսք լինել չի կարող։
Հովհաննիսյանը մատնանշեց հանրային գիտակցության մեջ այն միտքը մտցնելու անհրաժեշտությունը, որ դա պետք է արվի։ Բայց իշխանափոխությա՞ն, հեղափոխությա՞ն ճանապարհով, թե՞ մի այլ ձևով, սա այլ հարց է։
«Անցյալ տարվա ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը չցանկացավ հասկանալ աղետի չափերը, ուստի անհրաժեշտ է հասարակական գիտակցության մեջ հեղափոխություն իրականացնել և բացատրել այն։ Ընտրությունները հանգեցրել են նրան, որ ոչինչ չի փոխվում, երկրում գործընթացները իներցիայով են ընթանում ամենալուրջ արտաքին ռիսկերի, տնտեսության խնդիրների, հասարակության պառակտման ֆոնին, որը նման պայմաններում ի վիճակի չէ լուրջ հաջողության հասնել։ Այս ամենը դատավճիռ չէ, սրանք իրողություններ են։ Առայժմ չի հաջողվել կապ հաստատել և այս ամենը հասցնել բնակչության լայն շերտերին»,- ընդգծեց փորձագետը։
Մեկնաբանելով Ղարաբաղի մասին նախագահ Վահագն Խաչատուրյանի վերջին խոսքերը՝ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի հասարակական-քաղաքական վերնախավը պետք է շատ կոշտ արձագանքեր դրան։
«Ի՞նչ մանևրելու մասին էր խոսում Հայաստանի նախագահը, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն ասում է, որ Ղարաբաղ չկա, իսկ եթե ինչ-որ բան դուր չի գալիս, ապա հավաքեք ձեր իրերը և հեռացե՞ք»,- տարակուցեց նախկին պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-18 20:23
Церковь Сурб Ованнес Мкртич (Св. Иоанна Крестителя) в Шуши полностью разрушена. Об этом свидетельствуют снимки со спутника, опубликованные в сети Karabakh Records, передает Sputnik Армения.
-
2024-04-18 18:48
Россия говорит полуправду, потому что тяжелая российская государственная машина не принимает исторические, геополитические решения на основе лишь одного заявления. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил член группы «Альтернативные проекты» Ваге Ованнисян.
-
2024-04-18 18:45
Вывод российских ВС из Карабаха ставит последнюю точку над «и». Об этом написал в открытом письме на своей странице в Facebook бывший премьер-министр Армении Вазген Манукян, которое адресовано первому заместителю председателя комитета Государственной думы РФ по делам СНГ Константину Затулину, передает News.am.
-
2024-04-18 18:42
Нарушая моральные нормы, некоторые политические и общественные деятели не постеснялись обвинить Армянскую Церковь во лжи и мошенничестве. Об этом говорится в заявлении директора Информационной системы Первопрестольного Святого Эчмиадзина Есаи Артеняна в ответ на запросы относительно заявления епископов от 9 апреля.