Последние новости

Լավրով. Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի Բաքվին և Երևանին սահմանների հարցում

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի աշխատանքին սահմանների բացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են Ադրբեջանի և Հայաստանի կողմից սահմանների սահմանազատման և սահմանագծման համար: Այս հարցում կա կոնկրետ առաջարկ»,- ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խումբը որոշակի առաջընթաց է գրանցել, Մոսկվան հայկական կողմի հետ քննարկում է համաձայնեցման ենթակա հարցեր։

«Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն», - ասել է նա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ