Последние новости

Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ շնորհեցին

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային դաշինքին անդամակցելու թեկնածուների կարգավիճակի տրամադրմանը: Այս մասին Twitter-ում հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Համաձայնություն եղավ։ Եվրախորհուրդը քիչ առաջ որոշեց ԵՄ երկրի թեկնածու կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային»,–գրել է նա։

Ուկրաինայի և Մոլդովայի համար դրական որոշման ընդունման մասին Twitter-ում հայտնել է նաև Լյուքսեմբուրգի վարչապետը:

Եվրախորհուրդը հետագա քայլերը կանի թեկնածու երկրների կողմից Եվրոպական հանձնաժողովի ձևակերպված պայմանների կատարումից հետո։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանին հորդորել էր առայժմ կատարել պայմանները:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ