Ռյազանում Իլ-76 է կործանվել. չորս մարդ զոհվել է
Ռյազանում ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է չորս մարդ, տեղեկացրել են մարզի կառավարությունում։
«Նախնական տեղեկատվությամբ՝ Ռյազան քաղաքի Միխայլովյան խճուղու շրջանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է չորս մարդ։ Եվս հինգ հոգի տարբեր աստիճանի ծանրության վերքերով տեղափոխվել է Ռյազան քաղաքի բուժհաստատություններ։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- նշվել է հաղորդագրությունում։
Իլ-76-ն ընկել է անցած գիշեր։ Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, ուսումնամարզական թռիչքի ժամանակ անձնակազմը նկատել է, որ շարժիչը խափանվել է և որոշում է կայացրել իջեցնել ինքնաթիռը։ Կոշտ վայրէջքի հետևանքով մեքենան մասամբ շարքից դուրս է եկել։
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի տեղեկատվությամբ՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել բնակելի տներից ոչ հեռու, Միխայլովյան խճուղու մոտ։
ԱԻՆ-ի մարզային կենտրոնական վարչությունում չեն հաստատել որոշ Թելեգրամ-ալիքների տեղեկությունների հավաստիությունը, որոնք գրել էին, թե ինքնաթիռը թռչում էր Օրենբուրգից Բելգորոդ, իսկ Ռյազանում վայրէջք է կատարել լիցքավորվելու համար։ Վարչությունում նշել են, որ օպերատիվ տեղեկության համաձայն, որը ճշտվում է, ինքնաթիռը Օրենբուրգի մարզից չէր։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».