«Հրապարակ». ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ԿՈՐԶԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ընդդիմադիր խմբակցությունները 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել և դիմել ԱԺ՝ քննիչ հանձնաժողով ձևավորելու պահանջով։ 8 պատգամավորին է միացել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։
Սակայն դիմումը ներկայացնելուց հետո, մեր տեղեկություններով, իշխանական «Ազատ հայրենիքի» և «Միասնական հայրենիքի» պատգամավորները սկսել են ճնշումներ գործադրել իրենց գործընկերոջ վրա, որպեսզի հետ վերցնի ստորագրությունը։ Կանոնակարգ օրենքը 3 օր է սահմանում՝ եթե պատգամավորը դիմումը հետ չվերցնի, հանձնաժողովը կձևավորվի իրավունքի ուժով, և այն կղեկավարի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Իսկ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է Գյուղատնտեսական և ներդրումային հիմնադրամների գործունեությունը, որոնց մասին Արցախում լեգենդներ են շրջում, թե ինչ կոռուպցիոն սխեմաներով են աշխատում։
Նշենք, որ Բաբայանի կուսակցությունը փոխել է քաղաքական կուրսը. Արայիկ Հարությունյանին մերձավոր Բաղունցի փոխարեն խմբակցության ղեկավար է դարձել Մարսել Պետրոսյանը, դրանով է պայմանավորված, որ իշխանական գծից տեղ-տեղ շեղվում են։ Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.