Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետնախարարի և ՄԻՊ-ի հետ
Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկեցին ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով կարևորվեց համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ–Սփյուռք կապերին։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամաբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։
Հանդիպման ավարտին Արտակ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի՝ Արցախին բերած զորակցության համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.