Չալաբյանի պաշտպանական խումբ. Ջհանգիրյանը խախտել է դատավորի վարքագծի կանոնը
ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորին ներկայացվող վարքագծի կանոնը, այն է՝ հրապարակայնորեն կարծիք է հայտնել մի գործով, որով հանդես չի գալիս ո՛չ որպես կողմ, ո՛չ էլ կողմի ներկայացուցիչ։ Նման հայտարարությամբ են հանդես եկել «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանները` անդրադառնալով Ջհանգիրյանի հարցազրույցին։
Երեկ Հանրային հեռուստատեսության եթերում Ջհանգիրյանն անդրադարձել է Չալաբյանին գաղտնալսելու հանգամանքին՝ նշելով, որ ենթադրում է, թե դա եղել է դատարանի որոշման հիման վրա։
«Ջհանգիրյանն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը։ Նա հիմք է տալիս ենթադրելու, որ թե՛ վարույթն իրականացնող մարմնի, և թե՛ առայժմ այս փուլում մինչդատական և դատական վերահսկողության գործերով դատավորների նկատմամբ առկա է հստակ վարչահրամայական ճնշում»,- ասված է Չալաբյանի փաստաբանների հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ օրենքի համաձայն` գաղտնալսումը որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում կարող էր իրականացվել բացառապես այն դեպքում, երբ Չալաբյանը կասկածվեր ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ նրան մեղսագրվել է միջին ծանրության հանցագործություն։ Պաշտպանների համար անհասկանալի է, թե արդյոք Ջհանգիրյանի ենթադրությունը ներառո՞ւմ է նաև, որ, օրինակ, դատարանը թույլատրել է ոչ միայն գաղտնալսել Չալաբյանին, այլ նաև՝ գաղտնալսման ձայնագրությունը մոնտաժելն ու լրատվական կայքում տեղադրելը։
Միաժամանակ, Չալաբյանի պաշտպանները չեն բացառում, որ քննարկվող գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է իրավապահ մարմինների կողմից, սակայն միանշանակ բացառում են, որ այդ գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է օրինական ճանապարհով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.