Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԵՇՏԱՑՐԵ՞Ց ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԹԵ՞ ԲԱՐԴԱՑՐԵՑ
Կարծիքներ եմ տեսնում երեկ Եվրոպական Միության կողմից Ուկրաինային տրամադրված ԵՄ անդամի հավակնորդ կարգավիճակի հետ կապված։ Ոմանք պնդում են, թե պատերազմն արժեր այս որոշմանը։ Այս մասին գրել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, շարունակելով.
«Դնելով մի կողմ բոլոր աշխարհաքաղաքական հարցերը՝ առաջարկում եմ մի պարզ վերլուծություն։
Մինչև պատերազմ նման կարգավիճակ ստանալու համար Ուկրաինային պետք էր ընդամենը արագացնել և արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։
Երեկ կայացած որոշման ապագայի հետ կապված ԵՄ պաշտոնյաները բանաձևել են Ուկրաինայի անելիքները հետևյալ կերպ.
1. Կանգնեցնել պատերազմը։
2. Վերականգնել երկիրը։
3. Արագացնել և արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։
Հիմա դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը թե՞ բարդացրեց»,- գրել է Աշոտյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.