Միրզոյանը պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով նշել է, թե խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից:
«Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում, բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով», – ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չի լսել։
«Այսինքն՝ հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները», – ասել է Միրզոյանը։
Newsarmenia.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 15:58
Российская экономика за годы нахождения под санкциями выработала к ним иммунитет, заявил пресс-секретарь президента Дмитрий Песков, комментируя угрозы американского лидера Дональда Трампа ввести новые ограничительные меры. Комментарий Пескова приводит РИА Новости.
-
2025-07-30 15:57
«Учитывая одностороннее и неполное распространение информации Следственным комитетом в условиях предварительного следствия, сегодня мы подали ходатайство следователю о разрешении на обнародование сведений следственной тайны в том объёме, который доступен стороне защиты», - сообщил адвокат архиепископа Баграта Галстаняна, Ованнес Худоян.
-
2025-07-30 15:55
Франция и ещё четырнадцать стран призвали признать Палестину в качестве государства на Генеральной Ассамблее ООН в сентябре. Об этом говорится в письме, опубликованном в среду.
-
2025-07-30 15:53
Служба безопасности Украины (СБУ) собирается использовать нынешние противоречия между Россией и Азербайджаном, чтобы разжечь ненависть на национальной почве. Планируется задействовать диверсионные вылазки проплаченных перебежчиков из России, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.