ԱՊՀ պաշտպանության նախարարները հաստատել են զինված ուժերի համատեղ միջոցառումները 2023թ․ համար
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները հաստատել են զինված ուժերի 2023 թվականի համատեղ գործունեությունը, հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ուրբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Հանդիպման ընթացքում կողմերը տեղեկություններ են լսել աշխարհում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, Համագործակցության երկրների անվտանգությանը սպառնացող աճող մարտահրավերների ու սպառնալիքների մասին։
«Հաստատվել է մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի չափագիտական ապահովման կատարելագործմանն ուղղված համատեղ աշխատանքի ծրագիրը։ Հաստատվել են ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի 2023 թվականի համատեղ միջոցառումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարներն ի գիտություն են ընդունել Համագործակցության զինված ուժերի 2021 թվականի ավիացիոն թռիչքների անվտանգության վիճակի տվյալները։
Քննարկվել են նաև ինժեներական զորքերի համար ռազմական անձնակազմի պատրաստման ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության գործունեության հարցերը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.