Последние новости

Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այսօր` 14:00-ին, Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեի ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։

Ականատեսներից մեկը Sputnik Արմենիան պատմել էր, որ գազի արտահոսքի ձայն են լսել, մոտեցել են մեքենային, փակել գազի փականը, հետո պայթյուն է որոտացել։

Բոլոր 5 տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Բարեբախտաբար, զոհ չկա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ