Ավետիք Չալաբյանի գործով նիստը հետաձգվել է. հաջորդը կկայանա շուրջ մեկ ամիս անց
«Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ պետք է ընթանար Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունների մերժման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ գործով դատախազը կանխավ գրություն էր ուղարկել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին։ Դատավորը լսել է պաշտպաններին և գործով քննիչին, որոնք ասել են, թե որևէ խոչընդոտ չեն տեսնում, որ նիստն անցկացվի առանց դատախազի ներկայության։
«Սակայն դատավորը որոշեց, որ դատախազի ներկայությունն անհրաժեշտ է, որովհետև նա պետք է հիմնավորի, թե ԱԺ պատգամավորները, Վաչե Գաբրիելյանն ու «Արարը» ինչով վստահություն չէին վայելում, որ նրանց անձնական երաշխավորությամբ Չալաբյանին ազատ արձակելու միջնորդությունը չի բավարարել։ Ուստի դատավորը հետաձգեց նիստը»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` հաջորդ դատական նիստը նշանակվել է շուրջ մեկ ամիս հետո` հուլիսի 21-ին։ Սա, Հարությունյանի գնահատմամբ, տարօրինակ է, քանի որ Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետն ավարտվում է հուլիսի 12-ին։ Այսինքն, ըստ փաստաբանի, շատ հնարավոր է, որ հուլիսի 21-ին իրենց բողոքն առարկայազուրկ դարձած լինի։
Հարությունյանը նշեց նաև, որ եթե քննիչը չմիջնորդի երկարացնել Չալաբյանի կալանքը, ապա նա ազատ կարձակվի։ Հակառակ դեպքում նորից կգնան դատարան, և պաշտպանները կներկայացնեն, թե ինչու կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չկա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.