ԵԽ-ը Անկարային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն
Եվրախորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի վերջին գործողությունների և հայտարարությունների կապակցությամբ և կրկին հայտարարել է, որ Անկարան պետք է հարգի ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գրում է Cyprus Mail-ը։
Միևնույն ժամանակ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ուղղված նամակում հայտնել է, թե տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ին այն մասին, որ Հանրապետության կողմից առաջարկվող վստահության միջոցները կարող են ճանապարհ հարթել բանակցությունների վերսկսման համար։
Բորելը Թուրքիային կոչ է արել առաջարկվող միջոցներն ուսումնասիրել ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները բարելավելու ավելի լայն ջանքերի շրջանակներում: Նա հաստատել է այս դիրքորոշումը՝ հայտարարելով, որ կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա լուծի Վարոշա քաղաքի հարցը՝ ԵՄ-ի և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան։
Ավելի ուշ Անաստասիադիսը Twitter-ում գրել է, որ խորհրդին տեղեկացրել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքի և Վարոշայում շարունակվող անօրինական գործողությունների մասին: Նախագահը հավելել է, որ ինքը բարձրացրել է նաև Թուրքիայի՝ «հարցը երկպետության սկզբունքով լուծելու անընդունելի պնդման» հարցը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.