Լրագրողների իրավունքների խախտումների զեկույցն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին
Լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ամփոփ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին:
«Ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ ահազանգեր էի ստանում լրագրողների իրավունքների խախտումների, նրանց մասնագիտական ազատ գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։
Ինչպես խոստացել էի իմ միջազգային գործընկերներին, պատրաստել եմ ամփոփ զեկույց, որտեղ համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, իրեն ժողովրդավարական հռչակած՝ լրագրողների իշխանության ներկայացուցիչների կողմից չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։
Զեկույցում մասնավորապես նշել եմ, որ
• Մայիսի 2-ին Երևանի Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և աշխատակիցը հարվածում են լրագրողի միկրոֆոնին, լրագրող Նարե Գևորգյանին և օպերատոր Արման Ղարաջյանին https://armlur.am/1183388/ MediaHub.am Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։
• Մայիսի 2-ին Երևանի Աբովյան փողոցում անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են « AnAntiFake.am լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, հրմշտել են նաև «AntiFake»-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին և փորձել են բերման ենթարկել վերջինիս https://168.am/2022/05/07/1698233.html։
• Մայիսի 2-ին Երևանի Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ « YeYerkir.amի լրագրող Լիա Սարգսյանը կորցրել է գիտակցությունը https://hetq.am/hy/article/144074։ Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ Լիա Սարգսյանի գիտակցությունը կորցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում նյութեր չեն նախապատրաստվել։
• Մայիսի 4-ին Ազգային ժողովի շենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր « YeYerevan.Todayլրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը՝ վնասելով ձեռքը https://yerevan.today/.../hayk-sargsyany-xlel-e-yerevan...։
• Մայիսի 9-ին Երևանի Հաղթանակ կամրջի մոտ ոստիկանը հարվածել է « ArAravotm»-ի ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրող Աշոտ Հակոբյանի աշխատանքը http://uaj.am/5329.html։
• Մայիսի 30-ին Երևանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին https://168.am/2022/05/30/1712276.html։
• Մայիսի 30-ին Երևանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել « ԻրԻրավունք Թերթ-ի լրագրող Հրանտ Սարաֆյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան https://factor.am/518041.html : Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, սակայն ՀՀ ԱԱԾ-ից ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի քրեական գործի հարուցումը մերժվել է։
Միջազգային գործընկերներիս ուղարկված զեկույցներում ընդգծել եմ, որ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը, նրանց գործունեությանը խոչընդոտելը բացարձակ անընդունելի են: Միաժամանակ նշել եմ, որ հասարակական կարգի պահպանման իր պարտականությունների իրականացման ժամանակ ոստիկանությունը պիտի ապահովի այնպիսի պայմաններ, որոնցում լրագրողն ունակ կլինի զբաղվել ազատ մասնագիտական գործունեությամբ։
Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ ձեռնարկել բոլոր հնարավոր համապատասխան միջոցառումները՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների»,- հայտնում է Թովմասյանը։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 15:11
Дорогие соотечественники, любой пассивный шаг Святой Армянской Апостольской Церкви, каким бы заманчивым и конструктивным он ни казался, сторонников которого немало, по разным мотивам или просто из чисто благородных побуждений, не только не остановит это движение против церкви, но и создаст для него благодатную почву. Так что не поддавайтесь дешевым провокациям и предлагайте якобы адекватные решения. Святая Армянская Апостольская Церковь трезво и сдержанно оценивает, по сути, ситуацию, ведущую к разрушению одного из самых ключевых столпов государственности, поэтому совместными усилиями своих верующих сынов преодолеет ее и в дальнейшем продолжит свою миссию по сохранению нации.
-
2025-06-03 15:08
Любые изменения, связанные с общественным транспортом, осуществляемые мэрией Еревана, направлены и на улучшение транспортной сети посредством дополнительных сборов. Об этом заявил на встрече с журналистами 3 июня пресс-секретарь мэра Еревана Айк Костанян, отвечая на вопросы, каков размер сборов после повышения платы за проезд в столичном транспорте и какую проблему это решило - разгрузку города или пополнение бюджета.
-
2025-06-03 15:05
Трехсторонняя встреча президента РФ Владимира Путина с американским лидером Дональдом Трампом и Владимиром Зеленским в ближайшее время вряд ли возможна. Такие контакты должны стать результатом технических договоренностей, заявил журналистам пресс-секретарь главы российского государства Дмитрий Песков, передает ТАСС.
-
2025-06-03 14:42
Индия наращивает объёмы продаж оружия Армении, что, по мнению аналитиков в Азии, является частью более широких усилий по противодействию растущему стратегическому союзу между Турцией, Азербайджаном и Пакистаном. Это трёхстороннее партнёрство с ярко выраженной военно-политической составляющей бросило вызов региональным интересам Нью-Дели и стало открытой поддержкой Исламабада после недавнего обострения их трансграничного конфликта.