Խաչատուրյան. Հանձնախումբ է ձևավորվել, Վարդազարյանից ամբողջական ձայնագրությունն ենք ուզել
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հարցով ԲԴԽ խորհրդի կազմի անդամներից հանձնախումբ է ձևավորվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
«Խորհրդի կազմի անդամներից ձևավորվել է հանձնախումբ, հինգ անձ միացել է այդ հանձնախմբին։ Խնդրել ենք Վարդազարյանին, որպեսզի նա մեզ տրամադրի ամբողջական, մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը, որ ամբողջական և ադեկվատ գնահատական տրվի այդ հարցազրույցին, խոսակցության մասնակիցների արտահայտություններին, այսինքն` կարողանանք համապատասխան եզրակացության գալ»,- ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` եթե ԲԴԽ-ն որևէ նյութ է պահանջում, ապա գործով կողմը չի կարող որևէ պայմաններ առաջադրել։ Խաչատուրյանը նշեց, թե ձայնագրության հարցով, քննարկվող թեմաներով բոլոր վարկածները պետք է օբյեկտիվ ու բազմակողմանիորեն քննվեն քննչական մարմնի կողմից։
Իսկ հարցին, թե ինչպես կգնահատի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի արտահայտությունները, թե այսինչ քրգործը կարճել կտա, այնինչը` ևս, Խաչատուրյանը պատասխանեց, որ դա համարում է որպես գոյություն ունեցող վարկածներից մեկը։
«Ջհանգիրյանն ասել է այն, ինչ ասել է, և ես դա գնահատում եմ դա որպես իրադրության մեկ այլ վարկած, թե ինչու է այդպես ասվել։ Իսկ թե որ վարկածն է իրականությանը համապատասխանում, իրավապահները կորոշեն»։
Նրա ունեցած տեղեկություններով` նախաքննական մարմինը չի դիմել ԲԴԽ, որպեսզի Ջհանգիրյանը բացատրություն տա։ Իսկ ինչ վերաբերվում է Ջհանգիրյանի հրաժարականին, ապա Խաչատուրյանը պարզաբանեց` ինքը լուրեր չունի, որ Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է հրաժարական տալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.