Պաշտպաններ․ Միկա Բադալյանը պետք է ազատ արձակվի, իսկ քրեական հետապնդումը` դադարեցվի
Հայտնի բլոգեր Միքայել Բադալյանի (Միկա Բադալյանի) դեմ քրեական գործը հարուցվել է ակնհայտ ապօրինի կերպով, սակայն ՀՀ դատախազությունը շարունակում է նրան անօրինական ձևով պահել կալանքի տակ, նման հայտարարությամբ են հանդես եկել Բադալյանի պաշտպանները։
Պաշտպանները հիշեցնում են, որ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տելեգրամյան իր ալիքով, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։
Պաշտպանները շեշտում են` ԱԱԾ-ն Բադալյանի դեմ քրգործ հարուցելով՝ վերջինիս գրառումը դիտարկել է ոչ թե որպես վերացական և ընդհանուր բնույթի դիմում, այլ որպես հանցագործության մասին հաղորդում։ Իսկ սա, ըստ փաստաբանների, նշանակում է, որ ԱԱԾ-ն տվյալ պարագայում հանցագործության հաղորդման հիման վրա պետք է կամ քրգործ հարուցեր, կամ մերժեր հարուցումը։ Պաշտպանության կողմը փաստում է` ոչ մի նմանատիպ որոշում քրեական գործի նյութերում առկա չէ։
«Ակնհայտ է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումն անօրինական է այն հիմքով, որ, փաստորեն, բացակայել են քրեական գործ հարուցելու հիմքերը, սակայն ԱԱԾ քննիչը հարուցել է քրեական գործ։ Պաշտպանության կողմը նկատի ունենալով, որ սույն քրեական գործը հարուցվել է օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով, այսինքն՝ ապօրինի կերպով, միևնույն ժամանակ արձանագրում է, որ անօրինական են նաև այդ գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները չեն կարող սույն քրգործով դրվել Բադալյանի մեղադրանքի հիմքում»,- ասված է հայտարարության մեջ։
Ուստի, պաշտպանները նշում են, որ նման պայմաններում Միքայել Բադալյանը ոչ միայն պետք է կալանքից ազատ արձակվի, այլև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն արդարացման հիմքով պետք է դադարեցվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.