Վահրամ ԲԱԼԱՅԱՆ․ ԲԵՐՁՈՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԼՈՒՐՋ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ
Տեղյակ չեմ, թե այլընտրանքային ճանապարհի շուրջ ինչ պայմանավորվածություններ կան հայկական կողմի՝ մասնավորապես Արցախի իշխանությունների հետ, բայց մի բան հստակ է․ Բերձորով անցնող ճանապարհը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ, ռազմավարական կարևոր նշանակություն ունի և ամեն ինչ պետք է անել Բերձորի հանձնումը կանխելու համար։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար, պատմաբան Վահրամ Բալայանը։
«Բերձորը գտնվում է կարևոր հանգույցում և նրա հանձնումը լուրջ անվտանգային խնդիր կառաջացնի Արցախի համար։ Համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկել դա կանխելու համար։ Նշեմ, որ 1921թ․, երբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, բնակավայրերի ցանկում Բերձորը, որն այն ժամանակ կոչվում է Ավդալար, մտցված էր ԼՂԻՄ կազմի մեջ։ Հետագայում այդ բնակավայրը հանձնվեց և դարձավ Քուրդստանի կենտրոն։ Ու դա նաև Ադրբեջանի կենտգործկոմի կողմից էր հաստատվել»,-շեշտեց Բալայանը։
Այընտրանքային ճանապարհի ռիսկերը գնահատելու համար, պատգամավորի դիտարկմամբ, պետք է մանրամասն քննարկել հնարավոր իրավիճակները՝ այդ թվում անվտանգային սպառնալիքները, եղանակային պայմաններից կախված անցանելիությունը և այլն։
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը, արցախցի պատգամավորը նշեց․ «Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե տվյալ հայտարարությունը որտեղ է արվել։ Զուտ հայտարարությունների հիման վրա հետևություններ անելն այնքան էլ ճիշտ չէ։ Պետք է նկատել մի բան․ օրինակ, նույն Լավրովը, Մինսկի խումբը ներկայացնող երկրների պաշտոնյաները մշտապես շեշտել են, որ արցախյան հիմնահարցը կարգավորված չէ։ Սա այն եզակի հարցերից է, որի շուրջ համանախագահող երկրների միջև կա որոշակի կոնսենսուս։ Քանի որ արցախյան խնդրից բացի, նրանք բազմաթիվ այլ խնդիրներ էլ ունեն, ապա եթե ցանկանում են տարածաշրջանում խաղաղություն, կայունություն լինի, պետք է շահագրգռված լինեն, որ հարցն արագ լուծվի»։
Պատգամավորի դիտարկմամբ՝ անընդհատ նոր խնդիրներ ծնող հակամարտությունը լուծելը բխում է համանախագահող՝ միևնույն ժամանակ բազմաթիվ հակասություններ ունեցող երկրների շահերից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).