Զելենսկին սպառնացել է վտանգի դեպքում հարվածել Մերձդնեստրին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մերձդնեստրից, որտեղ գտնվում են ռուս զինվորականները, հնարավոր հարձակումը ապտակ կլինի, որին Ուկրաինան պատասխան հարված կտա, հաղորդում է UNIAN լրատվականը:
Զելենսկին նշել է, որ Մերձդնեստրից հնարավոր հարձակումը համաշխարհային սխալ կլինի, ինչի մասին քննարկել են Մոլդովայի նախագահի հետ:
«Մենք որոշակի ազդանշաններ ենք ստանում։ Դրանք տհաճ են։ Սակայն այդ մարդիկ պետք է իմանան, որ գտնվում են Մերձդնեստրում՝ Մոլդովայի ժամանակավոր օկուպացված տարածքում, և որ մեզ համար այդ քայլը ոչ թե հարված կլինի, այլ ապտակ, որին մենք անպայման կպատասխանենք հարվածով»,- ասել է Զելենսկին։
«Մենք ուշադիր հետևում ենք Մոլդովայի Մերձդնեստրյան շրջանում իրավիճակի զարգացմանը և այս փուլում տարածաշրջանից անխուսափելի սպառնալիքներ չենք տեսնում», - ի պատասխան Զելենսկիին`ասել է Մայա Սանդուն`հավելելով, որ անում են ամեն հնարավորը, որպեսզի Մերձդնեստրը զերծ մնա Ուկրաինայի խաղաղությանն ու անվտանգությանն սպառնալիքներ ստեղծելուց:
«Պայմանավորվել ենք միասին աշխատել` կայունությունը պահպանելու և իրավիճակը ապակայունացնելու ցանկացած սադրանքից կամ փորձից խուսափելու համար»,- եզրափակելով իր խոսքն ասել է Սանդուն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.