Իշխան Սաղաթելյան. Թշնամին պատերազմելու «լեգիտիմության» բավարար պաշար ունի
Դավաճանների այս իշխանությունը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի Հանրապետության և ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. դա ակնհայտ փաստ է, և այդ մասին խոսում ենք ամեն օր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։
Նա նաև նշել է. «Նրանք շարունակում են երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնելու քաղաքականությունը՝ լուծելով մեկ խնդիր՝ իրավական ուժ տալ Բաքվում ու Անկարայում մշակված օրակարգերին։ Իսկ երբ տեսնում են, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում են սպառնալ պատերազմով՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները ՀՀ-ի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն են կուտակում…
Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թշնամին այդ «լեգիտիմության» բավարար պաշար ունի։ Եվ այդ «լեգիտիմության» անունը Նիկոլ Փաշինյան է։ ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մեկ ճանապարհ կա՝ այս իշխանությունների հեռացումը։ Դրա համար նոր փաստարկներ պետք չեն։ Ամեն ինչ վաղուց պարզ է։ Դրա համար մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին, մեզ պետք է համառություն, միասնություն և աննահանջ պայքար: Սա է մեր ժողովրդի գլխավոր խնդիրը, որը միասին լուծելու ենք:
Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: