Последние новости

ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱԴԾ-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ (ԱԴԾ): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած փաստաթղթին:

«Պետդեպարտամենտը Ռուսաստանի ԱԴԾ-ի հանդեպ պատժամիջոցներ է սահմանել, քանի որ ծառայությունը Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքական ստորաբաժանումն է, գործակալությունը կամ գործիքը։ Հենց սկզբից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, հավաստի աղբյուրները հայտնում էին, որ ԱԴԾ–ն մասնակցել է մարդու իրավունքների խախտումներին և Ուկրաինայի քաղաքացիների վրա իրագործված հարձակումներին», - նշված է հաղորդագրությունում։

Սահմանված պատժամիջոցների հետևանքով ԱԴԾ-ի ամբողջ սեփականությունն ու ակտիվները ԱՄՆ-ում գտնվելու կամ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող անձանց վերահսկողության տակ գտնվելու դեպքում կարգելափակվեն: Ցանկացած կազմակերպություն, որի 50%-ը կամ ավելին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում է պատժամիջոցների տակ գտնվող անձանց, նույնպես արգելափակվում է:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ