ՌԴ դեսպանատան մոտ քաշքշուկ տեղի ունեցավ գերիների ծնողների և ոստիկանների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ այսօր՝ հունիսի 29-ին, բողոքի ակցիա են իրականացնում Խծաբերդում գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:
Նշենք, որ գերեվարվածների հարազատները պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։ Նրանք վրդովվեցին, որ շուրջ մեկ ժամ է այստեղ են, սակայն այդպես էլ չեն հասկանում՝ իրենց որևէ մեկն ընդունելու է, թե ոչ, դեսպանը տեղում է, թե ոչ:
«Զանգեք, թող գան: Չեն կարո՞ղ 15 րոպեով ընդունել։ Հլը իրենց երեխաները գերի լինեին, տեսնեինք նույն ձև էին լինելո՞ւ»,-ասաց ծնողներից մեկը:
Ոստիկաններից մեկը կոչ արեց ավելորդ լարվածություն չստեղծել: Որոշ ժամանակ անց գերիների ծնողների, հարազատների և ոստիկանների միջև քաշքշուկ, վիճաբանություն եղավ։ Ծնողները ցանկանում էին դեսպանատուն մտնել։ Մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացավ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի գործողությունները սկսեցին Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.